Երգչուհի Սիրուշոն այս օրերին Նյու Յորքում է՝ մասնակցելով նորաձևության շաբաթին: Երգչուհին Ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է իրավիճակին՝ հայտնելով վերադարձի մասին:
«Հայաստանում սկսվել է պատերազմ և ես վերադառնում եմ Երևան: Խնդրում եմ՝ աղոթեք հայրենիքիս համար»,- գրել է երգչուհին: