Կամերային թատրոնը չեղարկել է մոտակա ներկայացումները

Երևանի Կամերային թատրոնը չեղարկել է մոտակա ներկայացումները` հայտարարություն տարածելով։

«Հարգելի հանդիսատես։ Կամերային թատրոնի առաջիկա ներկայացումները չեղարկվում են՝ կապված սահմանային լարված իրավիճակի հետ: Մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին»,- գրված է հայտարարության մեջ։