Dress Code. Զենդայան, Սիդնի Սուինին, Քեյլի Կուոկոն, Ռիզ Ուիզերսփունն` Էմմի 2022 մրցանակաբաշխության after party-ին

Լոս Անջելեսում կայացել է Emmy 74-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Արարողությունից հետո կայացած երեկույթին ներկա էին միջոցառման հյուրերը՝ Զենդայան, «Euphoria»-ում նրա գործընկերուհի Սիդնի Սուինին, Մինդի Քալինգը, Ալեքսանդրա Դադարիոն, Մոդ Ապատոուն, Քեյլի Կուոկոն, Ռիզ Ուիզերսփունը և այլք:

Այս տարվա մրցանակաբաշխության ուշադրության կենտրունում կրկին Զենդայան էր` արժանանալով դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի մրցանակին HBO-ի Euphoria-ում իր կատարման համար: Բացի այդ երեկույթին դերասանուհին ներկայացել է Valentino-ի երկար կարմիր զգեստով, իսկ նրան ուղեկցել են սերիալի իր գործընկերները՝ Սիդնի Սուինին, Քլոե Չերին և Մոդ Ապատոուն, ով երեկույթին մասնակցել է հոր՝ ռեժիսոր Ջադ Ապատոուի ուղեկցությամբ։