Հետաձգվել է «Սևազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան

Հետաձգվել է «Սևազգեստ կանայք» հումորային ֆիլմի պրեմիերան: Այս մասին տեղեկանում ենք Demq Show ֆեյսբուքյան էջից:

«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ «Սևազգեստ կանայք» ֆիլմի առաջիկա օրերի ցուցադրությունները անորոշ ժամանակով հետաձգվում են:

Կինոթատրոններից նախապես գնված բոլոր օնլայն և օֆլայն տոմսերն ուժի մեջ կլինեն, կարող են օգտագործվել հետագա ցուցադրությունների համար:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ:

«Սևազգեստ կանայք» ֆիլմի գլխավոր դերերում  նկարահանվել են Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և այլք։