Հին Եգիպտոսում հետևելով քուրմերի օրինակին՝ եգիպտացի ազնվականները սկսեցին դեկորատիվ կեսմետիկայի բազմաթիվ այլ միջոցներ օգտագործել,օրինակ աչքերը ստվերաներկով ընդգծելը: Եվ դա արվում էր նրա համար, որպեսզի աչքերն ավելի երկար թվային:
Կոպերի վրա ստվերաներկեր էին օգտագործում, որոնք ստացվում էին մալախիտի, փիրուզի, կավի և պղնձի փոշու խառնուրդից: Իսկ եթե հանկարծ աչքերը բորբոքվում էին, ապա դրանք լվանում էին մաղադանոսի և կանեփի թուրմերով:
Պատահական չէ, որ մեր պատկերացման մեջ եգիպտացի կանանց կերպարը չի կորցնում իր թարմությունն ու գրավչությունը, և նրանց կողմից կիրառվող դիմահարդարման ձևերը լայնորեն կիրառվում են նաև նորաձևության մերօրյա աշխարհում:
Այսօր դիմահարդարման մեջ ամենից մեծ ուշադրությունը դարձնում են շուրթերին ու աչքերին: Դրանք ընգծելու միջոցով հնարավոր է լիովին կերպարանափոխվել:
Ձեզ ենք ներկայացնում աչքերի դիմահարդարման ամենայուրահատուկ ու նորաձև տարբերակները, որոնք այս աշնան գլխավոր թրենդներից են: