Օրվա տեսանյութը. «Ջրահարսի» թիզերը հուզել է սևամորթ երեխաներին

Նոր «Ջրահարսը» ֆիլմի թիզերը թողարկվել է մի քանի օր առաջ, սակայն արդեն հասցրել է հանդիսատեսի բուռն արձագանքների պատճառ դառնալ։ Շատերը ոչ միանշանակ են ընկալել գլխավոր դերասանուհու՝ Հոլլի Բեյլի ընտրությունը։ Տեսանյութն ընդամենը երկու օրվա ընթացքում ռեկորդային թվով դիզլայքեր է հավաքել (ավելի քան 1 միլիոն) YouTube-ում։ Համացանցը դեռևս վիճում է այն մասին, թե արդյոք ճիշտ էր թխամաշկ դերասանուհուն ենթադրաբար սպիտակամորթ փոքրիկ ջրահարսի դերում հավանություն տալու ռեժիսորների որոշումը։

Բայց դեռ կան այնպիսիք, ովքեր իսկապաս հիացած են նոր «Ջրահարսով»։ Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ սևամորթ երեխաներն առաջին անգամ դիտում են Դիսնեյի ֆիլմի թիզերը. նրանք անչափ ուրախ են՝ տեսնելով Հոլլի Բեյլին որպես նոր փոքրիկ ջրահարս և անկեղծորեն հուզված են կինոգործիչների ընտրությունից Այս տեսանյութերի կողքով ուղղակի անհնար է անտարբեր անցնել, համոզվեք ինքներդ։

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Հոլլի Բեյլին հավանություն էր ստացել «Փոքրիկ ջրահարս» ֆիլմի ռիմեյքում գլխավոր դերի համար: Համացանցում լուրը միանշանակ չընդունվեց, քանի որ 1989 թվականի «Փոքրիկ ջրահարսը» օրիգինալ անիմացիոն ֆիլմում գլխավոր հերոսը սպիտակամորթ աղջիկ է՝ վառ կարմիր մազերով։ Թվիթերում ավելի ու ավելի շատ մեմեր են հայտնվում թխամորթ ջրահարսի մասին: