«The Crown» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը վերջին մի քանի օրվա ընթացքում հայտնվել է Netflix հոսքային ծառայության լավագույն 10-յակում, հայտնում է Variety-ն։
Թագավորական ընտանիքի մասին դրամայի առաջին սերիաները սեպտեմբերի 5-11-ը դիտվել է 17,6 միլիոն ժամ։ Այն զբաղեցրել է 7-րդ հորիզոնականն անգլալեզու սերիալների շարքում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ին՝ 96 տարեկանում, Շոտլանդիայի Բալմորալ ամրոցի իր նստավայրում։
