Քիմ Քարդաշյանը ներկայացել է «պատառոտված» զգեստով

Օգոստոսի 11-ին միլիոնատեր Քայլի Ջեները ծննդյան տարեդարձն է նշել ընտանիքի հետ, սակայն Քիմ Քարդաշյանն իր առաջին լուսանկարները հրապարակել է միայն մեկ ամիս անց։ Նա նկարները տարածել է սոցիալական ցանցերում։

Քայլի Ջենները ծննդյան տարեդարձը նշել է զբոսանավի վրա։ Երեկոյին հրավիրված են եղել ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ մոդելի քույրերի երեխաները։

Նոր լուսանկարներում կարող եք տեսնել Քարդաշյան-Ջեններ քույրերի տոնական կերպարները։ Քիմն ընտրել է կարմիր պատռված զգեստ, Քենդալը՝ ոսկե վերնաշապիկի և կիսաշրջազգեստի հավաքածու, իսկ Քայլին՝ բաց ուսերով մինի զգեստ՝ ազդրի շրջանում բացվածքով: