Սելենա Գոմեսը` զգեստով, որը նման է Մեգան Մարքլի հարսանեկան կերպարին

Օրերս Լոս Անջելեսում հայտնի դարձան «Էմմի» 74-րդ մրցանակաբաշխության հաղթողները: Եվ մինչ բոլորը հիացած են Զենդեյայի կերպարով (և ոչ միայն կերպարով): Ոմանք ուշադրություն են դարձրել Սելենա Գոմեսին, ում զգեստն իսկապես հիշեցրել է Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը։

Նման միջոցառման համար Սելենա Գոմեսը Rotate-ից ընտրել է բարձր վզով սպիտակ զգեստ։ Եվ մինիմալ կերպով այն լրացրել զարդերով՝ կանաչ ականջօղեր՝ զմրուխտե դետալներով։ Դերասանուհու հանդերձանքը տեսնելով՝ օգտատերերը հիշել են Մեգան Մարքլին, ով հարսանեկան ընթրիքի ժամանակ նմանատիպ զգեստով էր։ Այնուհետև հարսնացուն կրել էր Ստելլա Մաքքարթնիի նրբագեղ հանդերձանքը:

Ի դեպ, Սելենա Գոմեսը բեմ է բարձրացել«Սպանություններ նույն շենքում» սերիալում իր գործընկերների` Սթիվ Մարտինի ու Մարտին Շորթի հետ։