Ջասթին և Հեյլի Բիբերները նշում են ամուսնության 4-րդ տարեդարձը և կիսվում արխիվային լուսանկարներով

Ջասթինն ու Հեյլի Բիբերները նշում են ամուսնության չորրորդ տարեդարձը։ Զույգը շնորհավորել է միմյանց Instagram-ում։

«‎Շնորհավոր տարեդարձդ, իմ լավագույն ընկեր և կին: Շնորհակալ եմ, որ ինձ ամեն կերպ ավելի լավ մարդ ես դարձնում»,- գրել է Ջասթին Բիբերը Հեյլիի հետ համատեղ լուսանկարի տակ։

«‎Չորս տարի ամուսնացած եմ քեզ հետ: Ամենագեղեցիկ մարդը, ում ես երբևէ ճանաչել եմ, իմ կյանքի սերը: Շնորհակալ եմ Աստծուն քեզ համար»,- պատասխան գրառման մեջ գրել է Հեյլին և կիսվել համատեղ մի քանի լուսանկարներով։

Ջասթինն ու Հեյլին գաղտնի ամուսնացել են 2018 թվականին, այս մասին հայտնի է դարձել հարսանիքից մի քանի ամիս անց։ 2019 թվականի սեպտեմբերին զույգը մեծ տոնով նշել է իր հարսանիքը։