«Ադրբեջանը հարձակում է սկսել իմ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա». Մալենա

Մանկական Եվրատեսիլի հաղթող, երգչուհի Մալենան ինստագրամյան իր էջում հրապարակել է ՀՀ եռագույնը՝ կից անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան  սահմաններին տիրող իրավիճակին:

«Ադրբեջանը հարձակում է սկսել իմ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա` թիրախավորելով նաեւ քաղաքացիական անձանց։ Խոսեք եւ աղոթեք Հայաստանի համար»,- գրել է երգչուհին: