Դեպրեսիան միայն ցածր, ընկճված տրամադրությունը չէ:
Մարդուն հատուկ է ապրել բացասական հույզեր՝ տխրություն, վիշտ, ընկճվածություն և այլն: Սա բավականին նորմալ երևույթ է հոգեպես առողջ մարդու կյանքում:
Որոշ ժամանակ անց տրամադրությունը նորից բարձրանում է, և մարդ շարունակում է ապրել իր բնականոն կյանքով:
Ի հակադրություն սրա` դեպրեսիան սովորաբար տևում է ոչ թե օրեր, այլ մի քանի ամիսներ կամ տարիներ:
Դեպրեսիայի ժամանակ տրամադրության անկումից բացի, հիվանդի մոտ նկատվում են նաև հոռետեսություն, ակտիվության փոփոխություն, խուճապ, ուշադրության անկայունություն, մտածողության և շարժումների դանդաղում, հյուծվածություն, ինքնագնահատականի իջեցում:
Այսօր ուզում ենք ձեզ առաջարկել դեպրեսիան հաղթահարելու 7 միջոց:
- Մի մնացեք միայնակ: Հաճախ շփվեք մարդկանց հետ, զբաղեցրեք ձեզ ինչ-որ բանով, գտեք աշխատանք:
Միայնակ մի մնացեք ձեր մտքերի հետ: - Զբաղվեք սպորտով: Ինչո՞ւ է այս միջոցն օգնում:
ֆիզիկական հոգնածության շնորհիվ հոգնում է նաև ձեր ուղեղը, և դուք այլևս ուժ չեք ունենում վատ ու հիմար մտքերի, հիշողությունների հետևից ընկնելու համար: - Բավարար ժամանակ հատկացրեք առողջ քնին:
Դեպրեսիայի ընթացքում սկսում են խնդիրներ քնի հետ, սակայն քնի բացակայությունը ավելի է բարդացնում հոգեկան լարվածությունը: Միայն շատ քնելով կարելի է օրգանիզմը վերականգնել ու ազատել դեպրեսիայից: - Փոխեք ձեր կյանքում այն, ինչից դժգոհ եք: Ինչպես ասում էր Սթիվ Ջոբսը` եթե դուք ամեն օր հայելու մեջ նայելիս հարցնում եք ինքներդ ձեզ՝ արդյո՞ք ինձ դուր է գալիս այն, ինչ անում եմ ու ստանում եք բացասական պատասխան, ապա կանգ առնելու ու կյանքը փոխելու ժամանակն է»: