Ռուսական հայտնի «Comedy Woman» շոուի հիմնադիր, հաղորդավար Նատալյա Եփրիկյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին: Մասնավորապես, նա արխիվային տեսանյութ է հրապարակել ինստագրամյան իր էջում և գրել․
«Ի՛մ Ջերմուկ, Ի՛մ Հայաստան, Ի՛մ փխրուն աշխարհ: Մի՛ կրակեք երկրի վրա, որքա՞ն կարելի է: Տեսեք, թե որքան գեղեցիկ է այն»։