Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսը սպասում են իրենց չորրորդ երեխային

Բլեյք Լայվլին և Ռայան Ռեյնոլդսը սպասում են իրենց չորրորդ երեխային։ Դերասանուհու հղիության մասին հայտնի է դարձել նախօրեին. նա Նյու Յորքի Lincoln Center-ում անցկացվող Forbes Power Women’s 10-րդ ամենամյա գագաթնաժողովին ներկայացել էր ոսկե մինի զգեստով, որն ընդգծում է նրա մեծացած որովայնը։

35-ամյա Բլեյքի և 45-ամյա Ռայանի համար սա կլինի չորրորդ երեխան։ Զույգն ունի երեք դուստր՝ յոթամյա Ջեյմսը, հինգամյա Ինեսը և երկու տարեկան Բեթին։

Հարցազրույցներից մեկում Բլեյքը բազմիցս խոստովանել է, որ երեք երեխա մեծացնելը հեշտ գործ չէ, բայց նա շատ երջանիկ է որպես մայր։ Ռայան Ռեյնոլդսն աջակցում է կնոջը, իսկ անցյալ տարի նույնիսկ հայտարարեց, որ ցանկանում է դադար վերցնել դերասանական կարիերայում, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի երեխաների հետ։