Քանյե Ուեսթին նկատել են մոդել Քենդիս Սվեյնփոլի հետ ժամադրության ընթացքում

Մինչ բոլորը քննարկում են Քանյե Ուեսթի սկանդալը GAP ընկերության հետ, որի հետ նա համագործակցությամբ է հանդես եկել, երգիչը լավ ժամանակ է անցկացնում ոչ պակաս հայտնի աղջկա ընկերակցությամբ։ Պապարացիները նախօրեին Քանյեին նկատել են Նյու Յորքում կայացած միջոցառման ժամանակ սուպերմոդել Քենդիս Սվեյնփոլի հետ միասին։ Ինչպես նշում է TMZ-ը, նրանք ամբողջ երեկո սիրախաղ են արել միմյանց հետ, իսկ հետո գնացել ռեփերի հանգրավանծ հյուրանոց։

Հիշեցնենք, որ մարտին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ավարտեցին իրենց ամուսնությունը։ Այն, որ զույգը պատրաստվում էամուսնալուծվել յոթ տարվա ամուսնությունից հետո, հայտնի դարձավ անցյալ տարվա փետրվարին։ Սկզբում ամուսնալուծությունը ընթացավ բարեկամաբար, մինչև Քանյեն մեղադրանքներ հնչեցրեց, որ Քիմը փորձում է խանգարել իրեն տեսնել իրենց երեխաներին։