Ամերիկյան սոցիալական կազմակերպություններից մեկը մասշտաբային հետազոտությունների արդյունքում պարզել է՝ ինչն է կնոջը դարձնում ոչ սեքսուալ:
Գայթակղության գլխավոր թշնամին համարվել է տհաճ հոտը (մասնավորապես՝ բերանից). այդպես է կարծում հարցվածների 64 %-ը:
Ոչ սեքսուալ են նաև չխնամված կանայք՝ դրանում համոզված է 55%-ը: Իսկ ահա 51%-ին դուր չի գալիս չափից ավելի մազածածկույթը:
Սոցիոլոգները պարզել են նաև, որ կանանց միևնույն ձևով «փչացնում» են երեք բան. ավելորդ քաշը, ցելյուլիտն ու հիվանդ մաշկը:
Սակայն եթե դուք միշտ խնամված եք, մաքուր և կոկիկ, ունեք խնդիր առողջության՝ մաշկի, քաշի հետ, ապա պետք է ուշադրություն դարձնել այլ խնդիրների, որոնք նույնպես փչացնում են կնոջ սեքսուալ կերպարը:
Հոգեբանները խորհուրդ են տալիս՝
- Եղեք քչախոս: Պետք չէ ձանձրացնել տղամարդուն շատախոսությամբ: Դա չի նշանակում, որ պետք է հավերժ լռել:
Պարզապես, ձեր յուրաքանչյուր միտք դարձրեք ավելի սեղմ: - Ուշադրություն դարձրեք ձեր հագուստին: Հնաոճ կամ անճաշակ հագուստը կարող է փոխել ձեր մասին տղամարդու ողջ պատկերացումը: Եթե կասկածներ ունեք ձեր ոճի զգացողության հետ կապված, ապա մի փորձեք թվալ նորաձև:
- Ազատվեք ձեր բարդույթներից կամ դրանք ցույց մի տվեք տղամարդկանց մոտ: Բարդույթավորված կինը երբեք չի կարող լինել սեքսուալ:
- Խուսափեք կոնֆլիկտներից, մի ստեղծեք լարված իրավիճակ:
- Մի ծանրաբեռնեք տղամարդուն անվերջ պահանջներով, խորհուրդներով ու նկատողություններով: Այդպես դուք թողնում եք «մայրիկի» տպավորություն: