Զակ Էֆրոնը խոստովանել է` որն է իր դեմքի դեֆորմացման պատճառը. դերասանին համացանցում չեն հավատացել

Վերջին մեկ տարվա ընթացքում համացանցը ակտիվորեն քննարկում էր Զակ Էֆրոնի արտաքին տեսքը։ Ամեն ինչի պատճառը նրա դեմքի ձևի փոփոխությունն է, թվում է, թե դերասանը չափն անցել է ներարկումներ կատարելիս, սակայն վերջին հարցազրույցներից մեկում հոլիվուդյան աստղը խոստովանել է, որ այդ ամենը վնասվածքի պատճառով է։

Զաք Էֆրոնը զրուցել է Entertainment Tonight-ի հետ, որտեղ բացահայտել է, որ իր դեմքի նոր ձևը դժբախտ պատահարի հետևանք է: Դերասանի խոսքով՝ ինքը հարվածել է գրանիտե շատրվանի անկյունին ու վնասել ծնոտը, ինչի պատճառով ծնոտը դեֆորմացվել է, պլաստիկ միջամտությունը դրա հետ կապ չունի։ Ճիշտ է, համացանցը չի հավատացել դերասանին։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Զակ Էֆրոնը 10-ամսյա սիրավեպից հետո բաժանվեց իր ընկերուհուց՝ Վանեսա Վալյադարեսից։ Հաղորդվում է, որ աղջիկն աշխատել է որպես մատուցողուհի, իսկ Զակին հանդիպելուց հետո թողել է աշխատանքը՝ նրա հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։ Իսկ գարնանը դերասանին տեսել են անծանոթի շրջապատում։