Բելլա Հադիդի դեբյուտը` կինոյում. դիտեք առաջին կադրերը

Գարնանը հայտնի դարձավ, որ Բելլա Հադիդը նկարահանվելու է HULU հեռուստաալիքի Rami հեռուստասերիալում։ Սա կլինի մոդելի դեբյուտը կինոյում, և կարծես թե ամեն բան շատ հաջող է ստացվել: Երեկ թողարկվել է երկար սպասված երրորդ սեզոնի առաջին թրեյլերը։

Սերիալը պատմում է եգիպտոսցի Ռամիի մասին, ով բնակվում է ԱՄՆ-ում. նա կարծես երկու քարի` իրարից ծայրահեղ տարբեր մշակույթների արանքում հայտնված լինի։ Մոդելը մարմնավորելու է Լենային՝ գլխավոր հերոսուհու «էքսցենտրիկ ընկերուհուն»։

Ինչպես մոդելն ավելի վաղ խոստովանել էր, այս պատմությունն իրեն շատ հարազատ է. Սուպերմոդելը մեծ հարգանքով և ակնածանքով է վերաբերվում իր արմատներին. մայրը հոլանդացի է, իսկ հայրը՝ պաղեստինցի։ Բացի այդ, մի անգամ Հադիդը խոստովանել է, որ մի դեպք ազդել է այս սերիալում նկարահանվելու իր որոշման վրա: Մի օր գլխավոր դերակատարը՝ Ռամի Յուսեֆը, հրավիրել է Բելլային «իր հետ աղոթելու» Ռամադանի ժամանակ։