«Կանգնեք Հայաստանի կողքին»․ «Փյունիկ»-ի նիգերիացի հարձակվողը գոլից հետո իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

Սեպտեմբերի 15-ին Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում կայացել է «Փյունիկ»-«Սլովանի» խաղը, և  հանդիպման ժամանակ հայաստանյան ակումբի հարձակվող, նիգերիացի ֆուտբոլիստ Յուսուֆ Օտուբանջոն խփած գոլից հետո իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։

Յուսուֆը ցուցադրել է շապիկը, որին գրված էր՝ «Կանգնեք Հայաստանի կողքին»։ Ֆուտբոլիստն օգտագործել է «Խաղաղություն» հեշթեգը։ 

Նշենք նաև, որ Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» ու Սլովակիայի չեմպիոն «Սլովանիի» հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ հայկական թիմի։