Հնդկուհի Նաբելայի կազմվածքն իդեալական չէ: Աղջկա հասակը 158 սմ է, իսկ քաշը՝ 120կգ:
Հորմոնալ խախտումների պատճառով Նաբելը սկսել է գիրանալ դեռ մանկուց: 12 տարեկանում աղջիկը կշռում էր 185 կգ. նա մեծ ջանք է թափել, որպեսզի կարողանա նիհարել ու պահպանել իր միջին քաշը:
Աղջիկն ուներ հազարավոր բարդույթներ: Չընդունելով սեփական արտաքինը՝ Նաբելը սկսեց հաճախել դիմահարդարման դասընթացների, որպեսզի շպարով կարողանա ունենալ իր երազած տեսքը:
Միշտ լավատես, ուրախ ու բարի աղջիկն այնքան սիրվեց սոցիալական կայքերում, որ ձեռք բերեց միլիոնավոր երկրպագուներ: Այսօր Նաբելան իր ինստագրամյան էջում ունի 1.5 միլիոն հետևորդ և ակտիվ համագործակցում է տասնյակ բրենդների ու մոդելային գործակալությունների հետ:
Նաբելան ոչ միայն կարողացավ հաղթահարել իր բարդույթներն, այլ նաև գտավ իր երջանկությունը:
Գեղեցկուհու ընտրյալը մոդել է: Շատերն ապշած էին, որ այսիսի գեղեցկադեմ տղամարդն ընտրել է նման աղջկա: Բայց զույգը շատ երջանիկ է և պատրաստվում է իրենց ամուսնությանը:
Իր օրինակով Նաբելան ոգեշնչում է իր պես աղջիկներին, սովորեցնում սիրել սեփական մարմինն ու լինել երջանիկ: