Պուգաչովան ՌԴ արդարադատության նախարարությանը խնդրել է իրեն ևս օտարերկրյա գործակալ ճանաչել

Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան ՌԴ արդարադատության նախարարությանը խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել, ինչպես եղել է իր ամուսնու` Մաքսիմ Գալկինի դեպքում։

«Դիմում ՌԴ արդարադատության նախարարություն։ Խնդրում եմ ինձ էլ ներառել իմ սիրելի երկրի օտարեկրյա գործակալների շարքերը, քանի որ ես համամիտ եմ իմ ամուսնու հետ»,- գրել է Պուգաչովան սոցցանցերում։

Նշենք, որ սեպտեմբերի 16-ին արդարադատության նախարարությունը Գալկինին ներառել է օտարերկրյա գործակալների ֆիզիկական անձանց ռեգեստրում։ Գերատեսչությունը նշում է, որ գործունեության ֆինանսավորման երկիրը Ուկրաինան է, ինչպես նաև հիշատակվում է, որ նա զբաղվում է քաղաքական գործունեությամբ։