Քանյե Ուեսթը պատմել է` ինչպես են Քիմի հետ ամուսնալուծությունից հետո դաստիարակում երեխաներին

Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ավարտեցին իրենց ամուսնությունը այս տարվա մարտին։ Այնուհետև ինսայդերները հայտնել են, որ Քանյեի և Քիմի բաժանման պատճառներից մեկը նրանց ընդհանուր ապագայի հետ կապված միմյանց չհասկանալն է։ «Նրանց ծրագրերը բոլորովին այլ են։ Քիմն ասում է, որ չորսն իր համար առավելագույնն է։ Բայց Քանյեն կարծես չի լսում նրան: Երեխաների հարցը նրանց համար հսկայական հարց է»,- ասել են աղբյուրները: Իսկ վերջերս Քանյեն խոստովանել է, թե ինչպես է նախկին զույգը ամուսնալուծությունից հետո միասին մեծացնում երեխաներին։

Յեն վերջերս մասնակցել է Mind Full փոդքասթին, որտեղ նա պատմել է, թե ինչպես է զբաղվում երեխաների դաստիարակությամբ: Ի վերջո, Քիմն ավելի շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ։ «Նույնիսկ մինչ օրս ես դեռ խորհուրդներ եմ տալիս Քիմին այն մասին, թե ինչ կարող է օգտակար լինել, քանի որ դա կարող է օգուտ տալ երեխաներին»,- ասել է Քանյեն հաղորդավարին: «Նա դեռ պետք է, փաստորեն, իր ժամանակի 80 տոկոսը տրամադրի երեխաներին մեծացնելուն»: