Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը պատմել են` ինչպես են իրենց երեխաները հաղթահարում Եղիսաբեթ II թագուհու մահը

BRACKNELL, ENGLAND - SEPTEMBER 07: Prince George, Princess Charlotte and Prince Louis (C), accompanied by their parents the Prince William, Duke of Cambridge and Catherine, Duchess of Cambridge, arrive for a settling in afternoon at Lambrook School, near Ascot on September 7, 2022 in Bracknell, England. The family have set up home in Adelaide Cottage in Windsor's Home Park as their base after the Queen gave them permission to lease the four-bedroom Grade II listed home. (Photo by Jonathan Brady - Pool/Getty Images)

Եղիսաբեթ II թագուհու մահն անդրադարձել է նաև թագավորական ընտանիքի երիտասարդ անդամների կյանքի վրա։ Նախօրեին Քեյթ Միդլթոնը և արքայազն Ուիլյամը խոսել են այն մասին, թե ինչպես են 9-ամյա Ջորջը, 7-ամյա Շառլոտան և 4-ամյա Լուին հաղթահարում իրենց մեծ տատիկի մահվան լուրը։

Հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ուելսի արքայազնն ու արքայադուստրն ասել են, որ իրենց երեխաները «լավ են»: Հավելելով, որ նրանք օգնում են թագավորական ժառանգներին մնալ «առօրյա ռիթմի մեջ»։ «Նրանք դպրոցում են և նրանց մասին լավ հոգ են տանում»,- նշել է Քեյթը: «Նրանք առօրյայի ռիթմի մեջ են և երջանիկ են: Նրանք նոր ընկերների հետ են»:

Արքայազն Ուիլյամը նաև հաստատել է, որ Ջորջը, Շառլոտան և Լուին «լավ» են սովորում։ «Նրանք հարմարվում են. Մենք փորձում ենք ամեն ինչ վերահսկողության տակ պահել և ուղղորդել նրանց»,- ասել է Ուելսի արքայազնը։ Նաև հավելել է, որ դպրոցում խոսում են իր տատիկի մահվան մասին. «Դա ճիշտ է: Շատ խոսակցություններ կան»: