Քիմ Քարդաշյանը Փիթ Դևիդսոնից բաժանվելուց հետո առաջին անգամ խոսել է իր անձնական կյանքի մասին

Քիմ Քարդաշյանը վերջերս է բաժանվել Փիթ Դևիդսոնից։ Ռեալիթի աստղը կատակերգուի հետ հանդիպում էր մոտ ինը ամիս, նրանց հարաբերություններում թվում էր, թե ամեն ինչ կատարյալ է, բայց ինչ-որ պահի ինչ-որ բան այն չընթացավ: Դատելով ինսայդերների պատմություններից՝ Փիթը ցանկացել է ամուսնության առաջարկություն անել Քիմին, սակայն հեռուստաաստղը կարծել է, թե իր սիրելին շտապում է։ Հավանաբար Քարդաշյանը սա տարօրինակ և հնարավոր է մանկական որոշում է համարել, ուստի որոշել է դադարեցնել հարաբերությունները։

Այժմ Քիմ Քարդաշյանն ազատ է. և չնայած ավելի վաղ աղբյուրները նշում էին, որ նա արդեն պատրաստ է նոր հարաբերությունների, աստղն ինքը հերքել է այդ լուրերը։ Նախօրեին նա հյուրընկալվել էր The Late Late Show-ին, որտեղ պատմել էր իր ռոմանտիկ ծրագրերի մասին։

«Ես պարզապես ուզում եմ մի փոքր հանգստանալ: Կարծում եմ՝ ինձ և երեխաներիս համար որոշ ժամանակ է պետք, մինչև նրանք ավարտեն դպրոցը և այլն»,- խոստովանել է Քիմ Քարդաշյանը։

Հիշեցնենք, որ մարտին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ավարտեցին իրենց ամուսնությունը։ Այն, որ զույգը ամուսնալուծվում է յոթ տարվա ամուսնությունից հետո, հայտնի դարձավ անցյալ տարվա փետրվարին։