Բեյոնսեն մեկ տարվա ընթացքում 10 անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Այս տարի Բեյոնսեն Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է տասը անգամ, հայտնում է Rolling Stone-ը։ Նրա նոր յոթերորդ սոլո ալբոմի՝ Renaissance-ի երկար սպասված թողարկումը, որն առաջինն էր վերջին վեց տարում, միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել և Բեյոնսեին նորից պատվանդանի վրա է։

Փոփ դիվայի բոլոր ալբոմները զբաղեցրել են համաշխարհային վարկանիշի առաջին տեղերը, այս տարի Բեյոնսեն վաստակել է իր պատմության մեջ ամենամեծ գումարը, Բեյոնսեի վեց ալբոմ ստացել է Գրեմմի. երգչուհու արժանիքները կարելի է անվերջ թվարկել։ Վերջերս նա ընդգրկվել է Գինեսի փառքի սրահում, որտեղ ներառված են նաև BTS-ը, Գրետա Թունբերգը և Սիմոն Բայլսը: