Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը առաջին անգամ հանդիպել են մի շարք սկանդալներից հետո

Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը կարծես երբեք չեն անհետանում պապարացիների ուշադրության կենտրոնից։ Նախօրեին նրանց որոշ ժամանակ անց առաջին անգամ նկատվել են միասին՝ չնայած Յեի՝ սոցիալական ցանցերում արած սկանդալին: Ի դեպ, այն ժամանակ ռեփերը պնդել էր, որ Քիմն իր հետ չի խորհրդակցել երեխաների դաստիարակության հարցում, ինչն իրեն շատ է զայրացրել։

Երեկ նրանք, ըստ երևույթին, կրկին փորձել են ընդհանուր լեզու գտնել ու հանդիպել՝ երեխաների հետ ժամանակ անցկացնելու համար։ Քանյեն և Քիմը գնացել են իրենց դստեր՝ Նորթին աջակցելու բասկետբոլի խաղում։

Ի դեպ, այժմ Քանյե Ուեսթը կասկածվում է Victoria’s Secret-ի «հրեշտակ» Քենդիս Սվեյնփոլի հետ սիրավեպի մեջ։

Հիշեցնենք, որ Քիմի և Քանյեի իրենց հարաբերությունները հանրայնացնելուց մեկ տարի անց ծնվեց զույգի առաջին դուստրը՝ Նորթը, իսկ 2014 թվականին Քարդաշյանն ու Ուեսթը շքեղ հարսանիք արեցին Ֆլորենցիայում։ Այնուհետև ամուսնությունից մեկ տարի անց Քիմը որդի ունեցավ՝ Սեյնթը։ 2018 թվականին աստղային զույգը կրկին ծնողներ է դարձել՝ փոխնակ մայրը նրանց համար աղջիկ է ունեցել, ում անունը Չիկագո է։ 2019 թվականին նույն կերպ ծնվել է Փսալմը` զույգի որդին։