Մեծ Բրիտանիայի 9-ամյա արքայազն Ջորջն ու 7-ամյա արքայադուստր Շառլոթը քայլել են թագուհու դագաղի հետևից (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի 9-ամյա արքայազն Ջորջն ու 7-ամյա արքայադուստր Շառլոթը, թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ մասնակցում են հանգուցյալ միապետի՝ Եղիասաբեթ Երկրորդի պաշտոնական հուղարկավորության արարողությանը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Ջորջն ու Շառլոթը, ամբողջովին սևազգեստ, քայլել են թագուհու դագաղի հետևից:

Եղիսաբեթ II-ը մահացել է սեպտեմբերի 8-ի երեկոյան։ Նա մահացել է 96 տարեկանում։ Մեծ Բրիտանիայի գահն անցել է նրա ավագ որդուն՝ Չարլզին։ Բրիտանիայի նոր միապետը ստացել է Չարլզ III անունը։