Բրեդ Փիթն իր քանդակներն ու ձեռքի աշխատանքները ներկայացրել է ցուցահանդեսում (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի պատկերասրահում ներկայացրել է իր մի քանի աշխատանք։ Դերասանի աշխատանքների լուսանկարները հայտնվել են Instagram-ում։

Ցուցահանդեսին Փիթը ներկայացրել է մոտ 9 աշխատանք՝ բրոնզե քանդակ, ածխածնային ֆիգուրներ, թակարդ-փամփուշտներ, որոնք նա բյուրեղացրել է պլատինե սիլիցիումի մեջ, և տան մանրակերտ, որն արտիստը պատրաստել է ծառի կեղևից։

Բրեդ Փիթն անձամբ չի մասնակցել ցուցադրությանը։