«Հայ լինելը պատիվ է ու դժվարություն». Վահե Խանամիրյանի և Լիլիթ Մուրադյանի որդու մկրտությունը

Գեղարդի վանքում օրերս մկրտվել է հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանի և Վահե Խանամիրյանի որդին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Մուրադյանն ու նշել, որ իրենց ընտանիքի համար կարևոր էր արարողությունն անցկացնելը: Գրում է BRAVO.am-ը։

«Տղաս ծնվեց, երբ պատերազմի դաժան օրերն էին, ու հիմա էլի պատերազմ է։ Մտածում էինք հետաձգել, բայց ոչ. Միքայելն հենց այսօր մկրտվեց եւ դարձավ լիարժեք քրիստոնյա։ Աշխարհի որ ծայրում էլ լինես, տղաս, քո խաչը, քո կրոնն ու պատմությունը կլինեն քեզ հետ։ Դու հայ ես, հայ լինելը պատիվ է, պատասխանատվություն ու դժվարություն»,- գրել է նա:

Միքայելի կնքահայրը ռեժիսոր, պրոդյուսեր Արթուր Մանուկյանն է: Լիլիթ Մուրադյանը վստահություն է հայտնել, որ նա «միշտ կլինի թիկունք և հենարան»։

Զույգը նաև դուստր ունի. Անի Ադրեան այս տարի դպրոցական է դարձել: