Բացառիկ կադրեր․ Մարգո Ռոբիին նկատել են ամուսնու հետ ժամադրության գնալիս

Մարգո Ռոբին հազվադեպ է հանրության առաջ հայտնվում ամուսնու՝ Թոմ Աքերլիի հետ, սակայն պապարացիներին նախօրեին հաջողվել է բռնացնել զույգին Նյու Յորքում։ Սիրահարները ռոմանտիկ ընթրիքի են գնացել քաղաքի հայտնի ռեստորաններից մեկում։

Ոմուսնու հետ ժամադրության համար դերասանուհին ընտրել է պարզ, բայց ոճային կերպար։ Մարգոն կրել է բորդո գույնի ծաղկավոր միդի զգեստ, որը ընդգծել է նրա կազմվածքը։ Ռոբին իր կերպարը լրացրել է լակոնիկ սև Prada-ի ուսի պայուսակով և բարձրակրունկ թավշյա կոշիկներով։ Չնայած այն հանգամանքին, որ աստղի դեմքը քողարկված էր դիմակով, կարելի է ենթադրել, որ նա իր լուքը լրացրել է մերկ երանգների դիմահարդարմամբ։

Հիշեցնենք, որ Մարգոտն ու Թոմն ամուսնացել են 2016 թվականին՝ երեք տարվա հարաբերություններից հետո։