Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մասին լուրերի ֆոնին. Քենդիս Սվեյնփոլի լողազգեստով լուսանկարները՝ ծովափից

Այժմ մամուլի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Քենդիս Սվեյնփոլի վրա։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ ոչ բոլոր աղջիկներին են կասկածում Քանյե Ուեսթի հետ սիրավեպի մեջ։ Այն բանից հետո, երբ զույգը հայտնվել էր Նյու Յորքի սոցիալական միջոցառումներից մեկին, պապարացիները սկսեցին ուշադիր հետևել մոդելի յուրաքանչյուր քայլին։ Այսպիսով, նախորդ օրը նրան նկատել են Մայամիում հանգստանալիս:

Կարծես Քենդիսը որոշել է վայելել վերջին տաք օրերը և ընկերների հետ գնացել է ծովափ։ Սուպերմոդելը արևային լոգանք է ընդունել գծավոր տոպով և թայ-դայ տեխնիկայով կիսաշրջազգեստով։ Պայծառ արևից նա թաքնվել է սև ակնոցի օգնությամբ։

Հիշեցնենք, որ մարտին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ավարտեցին իրենց ամուսնությունը։ Այն, որ զույգը ամուսնալուծվում է յոթ տարվա ամուսնությունից հետո, հայտնի դարձավ անցյալ տարվա փետրվարին։ Ռեալիթի հեռուստաաստղից բաժանվելուց հետո Յին անցողիկ հարաբերություններ ունեցավ: Նրան նկատել են Իրինա Շեյքի հետ ժամադրության ժամանակ, ապա որոշ ժամանակ նա հանդիպել է Ջուլիա Ֆոքսի հետ, սակայն ոչ մեկը լուրջ ընթացք չի ստացել։