Գեղեցկուհի մոդել Լուսինե Թովմասյանը նոր գեղեցիկ լուսանկար է հրապարակել երկու երեխաների հետ: Լուսինեն ընտանիքի հետ միասին դեռ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն վերջերս կատարած հրապարակման մեջ մոդելը նշել էր, որ մոտակա ժամանակներում պատրաստվում են Հայաստան վերադառնալ:
Ժամեր առաջ Լուսինե Թովմասյանը կրկին թարմացրել է իր ինստագրամյան էջը՝ տեղադրելով լուսանկար աղջկա՝ Արիանայի և նորածին տղայի՝ Ալեքի հետ միասին: «Եռյակը»,- այսպես է մեկնաբանել լուսանկարը մոդելը: Լուսինեի ինստագրամյան հետևորդները ուղղակի հիացած են լուսանկարով և մեկնաբանությունները ողողել են գեղեցիկ և ջերմ խոսքերով: