ԶԼՄ. «Վամպիրի օրագրերի» աստղ Փոլ Ուեսլին բաժանվել է կնոջից

Առաջին անգամ Փոլ Ուեսլիի և Ինես դե Ռամոն սիրավեպի մասին սկսել են խոսել 2018 թվականի հունիսին։ Այնուհետ պապարացիները Նյու Յորքում ընթրիքից հետո սիրահարներին լուսանկարել են իրար ձեռք բռնած։ Մեկ տարի անց զույգը գաղտնի հարսանիք է կազմակերպել։ Դա հայտնի դարձավ պապարացիների լուսանկարների շնորհիվ. հետո լրագրողները Ինեսի մատին նկատեցին շատ գեղեցիկ մատանին։ Բայց, ցավոք, ամուսնությունը երկար չտևեց։ Հաղորդվում է, որ զույգը բաժանվել է:

People-ի տեղեկություններով՝ սիրահարները խաղաղ բաժանվել են և գրեթե վեց ամիս է, ինչ միասին չեն ապրում։ «Բաժանվելու որոշումը երկկողմանի է և տեղի է ունեցել հինգ ամիս առաջ: Ներկայում նրանք գաղտնիություն են խնդրում»,- ասել է նրանց ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Փոլ Ուեսլիի համար սա երկրորդ ամուսնությունն էր։ Երկու տարի (2011-ից 2013 թվականներին) նա ամուսնացած է եղել դերասանուհի Թորի ԴեՎիտոյի հետ։ Նրանց ամուսնության ավարտից հետո նա սկսել է հանդիպել «Vampire Diaries»-ի գործընկեր Ֆիբի Տոնկինի հետ: Նրանց հարաբերությունները տևեցին չորս տարուց մի փոքր ավելի: