«Չհավատա՛ք Հայաստանի վրա իրենց հարձակումները արդարացնողներին». Յեն Գիլան

Deep Purple խմբի երգիչ Յեն Գիլանն այսօր հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի՝ անդրադառնալով ՀՀ-ում տիրող կարգավիճակին: 

«Խնդրում եմ, կարդացեք Բրայան Մեյի այս հիանալի ուղերձը այն հարձակումների մասին, որոնց մշտապես ենթարկվում է Հայաստանը իր հարեւանների կողմից եւ մի հավատացեք նրան, ինչ նրանք ասում են՝ իրենց գործողություններն արդարացնելու համար»,- գրել է երգիչը: 

Նշենք, որ ավելի վաղ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը հանդես էր եկել ի պաշտպանություն Ադրբեջանի ագրեսիայից տուժած Հայաստանի։