Թագավորական ընտանիքը կիսվել է Եղիսաբեթ II թագուհու նախկինում չհրապարակված լուսանկարով

Սեպտեմբերի 8-ին մահացել է Եղիսաբեթ II-ը։ Չարլզ III-ը հռչակվեց Մեծ Բրիտանիայի նոր միապետ։ Իսկ սեպտեմբերի 19-ին Նորին Մեծությանը վերջին հրաժեշտը տվեցին։

Որպես հարգանքի տուրք՝ թագավորական ընտանիքի պաշտոնական էջը տեղադրել է նաև միապետի արխիվային լուսանկարը (մոտ 1940-ականների վերջ), որտեղ Եղիսաբեթ II-ը արքայադուստր է:

«Թագուհու մասնավոր թաղման արարողությունը տեղի կունենա Վինձորի Թագավոր Ջորջ VI-ի հիշատակի մատուռում այսօր երեկոյան: Թագուհին կհուղարկավորվի իր ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի, հոր՝ թագավոր Ջորջ VI-ի, մոր՝ Եղիսաբեթ թագուհու (թագուհի մայրը) և քրոջ՝ արքայադուստր Մարգարետի կողքին»,- լուսանկարը մակագրել է թագավորական պալատը։