Նյուշայի ամուսինը մեկնաբանել է իր դավաճանության շուրջ սկանդալը

Անցյալ տարեվերջին Նյուշան երկրորդ անգամ մայրացավ։ Նա ամուսնուն՝ Իգոր Սիվովին պարգևել է որդի՝ Սաֆոն։ Զույգն ունի նաև դուստր՝ Սերաֆիմ-Սիմբան, որն արդեն 3 տարեկան է։ Վերջերս տված հարցազրույցում երգչուհին խոստովանել է, որ ամուսինը դավաճանել է իրեն երկրորդ հղիության ժամանակ։ Կնոջ բացահայտումներից հետո Իգոր Սիվովը նույնպես որոշել է բարձրաձայնել կատարվածի մասին։

Սոցցանցերում գործարարը խոստովանել է, որ չի հերքում խնդիրը, բայց միևնույն ժամանակ պնդում է, որ դա Նյուշայի հետ հարաբերություններին նոր մակարդակի մտերմություն է տվել։

«Դուք իրավունք ունեք ասելու՝ ինչ ուզում եք։ Զայրույթ, ատելություն․․․ դա իմ, իմ ընտանիքի մասին չէ, այլ քո մասին է: Մենք երկուսս էլ որոշում կայացրեցինք ոչ թե պարզապես պատմելու, այլ օրինակով ցույց տալու, որ մեր կյանքում կան բաներ, որոնց կարելի է այլ կերպ վերաբերվել՝ չպատռել, գրողի ծոցը չուղարկել, այլ տեսնել, թե ինչի մասին է այս իրավիճակը»,- ​​ասել է նա։

Հիշեցնենք, որ Նյուշան և Իգոր Սիվովն ամուսնացած են արդեն հինգ տարի։