Արքայազն Հարին և Մեգան Մարքլը Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունից առաջ չեն հրավիրվել ընդունելության

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլին, չեն հրավիրվել Բուքինգհեմյան պալատում հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությանը ընդառաջ տեղի ունեցած ընդունելությանը։ Telegraph-ի տարածած լուրը ներկայացնում է «Գազետա․ռու»-ն։

Միջոցառումը կազմակերպում է Կառլ III թագավորը։ Ընդունելությանը հրավիրվել են համաշխարհային առաջնորդներ և թագավորական ընտանիքի այլ անդամներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ըստ հրապարակման՝ սկզբում այնտեղ պետք է լինեին Սասեքսի դուքսերը, սակայն հետո թագավորական օգնականները նրանց հայտնել են, որ ընդունելությանը հրավիրված են միայն ընտանիքի աշխատող անդամները։

«Նրանք շփոթված են եղել և չեն հասկացել՝ պետք է ներկա գտնվեն, թե ոչ»,-ասել է Telegraph-ի աղբյուրը:

Փորձագետը նշել է, որ հերցոգների պարտականություններից հրաժարվելու պատճառով Հարրին և Մեգանը պարտավոր չեն հետևել արարողակարգին և ներկա գտնվել այդ միջոցառմանը։

Սեպտեմբերի 19-ին Լոնդոնում տեղի կունենա Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը։