«Դա պարզապես այն է, ինչ ես եղել եմ»․ Ջենիֆեր Լոպեսն անկեղծորեն պատմել է՝ ինչ էր զգում իր կարիերայի սկզբում

Երեկ Ջենիֆեր Լոպեսը հարցազրույց է տվել NBC News-ին։ Դերասանուհին անկեղծորեն պատմել է այն մասին, թե ինչ էր զգում Հոլիվուդում իր կարիերայի սկզբում։

Ջեյ Լոն լրագրող Մորգան Ռեդֆորդին խոստովանել է, որ ծնողները նրան սովորեցրել են չամաչել ինքն իրենից (իր ծագումից, մարմնից): «Դա պարզապես այն էր, ինչ ես եղել եմ»,- ասել է Ջեյ Լոն: «Եվ դրա համար էլ, երբ ես գնացի Հոլիվուդի նման աշխարհներ, որտեղ մեզ ընդհանրապես չէին ճանաչում, ես ինձ համարյա միաեղջյուր էի զգում: Ես իսպանացի եմ: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ Բրոնքսից: Իսկ իմ ծնողները պուերտորիկացիներ են, ես պուերտորիկացի եմ»: Եվ կարծում եմ, որ դա ինձ յուրահատուկ զգալու հնարավորություն է տվել»,- պատմել է դերասանուհին։

Ջենիֆերը նաև նշել է, որ միշտ սիրել է իր մարմինը, չնայած այն հանգամանքին, որ տարբեր կազմվածքներով շատ կանանց է տեսել։ «Կարծես բոլորը նման են զրոյական չափսի մոդելի, բարձրահասակ, գեղեցիկ շիկահերների, առանձնահատուկ գեղեցկությամբ, բայց կային գեղեցկության այլ տեսակներ, որոնց հետ ես մեծացել եմ», – խոստովանել է Ջենիֆերը: