Կանայք սիրում են, երբ տղամարդիկ փորձում են դուր գալ իրենց: Կանանց խորհրդավոր պահվածքն այս իավիճակներում արթնացնում է տղամարդկանց հետաքրքրասիրությունը:
Եթե կինը դեռ չի արտահայտել իր զգացմունքները, իսկ Դուք ուզում եք իմանալ՝ հավանում է Ձեզ, թե ոչ, ապա հետևեք նրա իսկ նշաններին: Կնոջ պահվածքում կարող եք տեսնել այնպիսի նշաններ, որոնք կպատմեն Ձեզ նրա զգացմունքների մասին:
- Զգալով տղամարդու սևեռուն հայացք՝ շտկում է հագուստը, մազերը կամ պարզապես դիպչում է նրանց:
- Կնոջ հետաքրքրվածության մասին խոսում է նաև նրա հայացքը. հետաքրքրված կինը չի վախենում նայել ուղիղ տղամարդու աչքերին:
- Տղամարդու ներկայությամբ հաճախ նայում է իրեն հայելու մեջ՝ ցուցադրական օգտագործելով շրթներկը:
- Աշխատում է պատահական ու ամեն առիթով հպվել տղամարդուն։
Սակայն տղամարդիկ ժամանակ առ ժամանակ նույնպես ժեստերի պատճառով մատնում են իրենց։
- Անկախ այն հանգամանքից՝ տղամարդը նստած է, թե կանգնած, սեքսուալ ազդակներ հաղորդելիս նրա ոտքերը լայն բացված են:
- Ի տարբերություն կանանց՝ տղամարդը հայացքը չի սառեցնում կնոջ դեմքին, այլ աչքերն օգտագործում է որպես զենք՝ ոտքից գլուխ նայելով և «մերկացնելով» կնոջը:
- Բթամատները ծալված կամ թաքնված են գոտու հետևում կամ բաճկոնի գրպաններից դուրս են երևում:
Չմոռանանք, որ այս ամենն ընդամենը հոգեբանական վերլուծություններ են, ոմանց մոտ այն կարող է վառ կերպով արտահայտված լինել, ոմանց մոտ էլ՝ ոչ։