Մեգան Մարքլը մասնավոր աուդենցիա է խնդրել Չարլզ III-ի հետ

Բրիտանական տաբլոիդները, հղում անելով Բուքինգհեմյան պալատի աղբյուրներին, հայտնում են, որ Մեգան Մարքլը անձնական աուդենցիա է խնդրել նոր թագավոր Չարլզ III-ի հետ։ Երկուշաբթի օրը կայացել է Եղիսաբեթ II թագուհու պետական ​​հուղարկավորությունը, իսկ Սասեքսի դքսուհու ներկայությունը հրաժեշտի արարողությանը մեծ անակնկալ է եղել շատերի համար։ Չնայած թագավորական ընտանիքի հետ կոնֆլիկտին և արքայական պարտականություններից հրաժարվելուն, նրանք արքայազն Հարիի հետ բաց չեն թողել մահացած թագուհուն նվիրված ոչ մի միջոցառում։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Մեգան Մարքլը ցանկանում է հանդիպել Չարլզ III-ի հետ՝ առանց ամուսնու՝ արքայազն Հարիի մասնակցության։ Թագավորական փորձագետները ենթադրում են, որ դքսուհին նախատեսում է նորին մեծության հետ քննարկել իրենց երեխաների կոչումները։ Բանն այն է, որ Էլիզաբեթ II-ի մահից հետո նրանց որդին՝ Արչին և դուստր Լիլիբեթը, իրավունք ունեն արքայազնի և արքայադստեր կոչում ստանալ։ Բայց քանի որ Մեգանն ու Հարին պաշտոնապես լքել են թագավորական ընտանիքը, նրանց երեխաները դեռ չեն կարող օգտագործել թագավորական տիտղոսները:

Ինչպես հայտնում է Sky News-ը, Մեգան Մարքլը հույս ունի, որ հանդիպումը հնարավորություն կհանդիսանա իրավիճակը պարզաբանելու և վերջին երկու տարիների ընթացքում իրենց միջև տեղի ունեցածի պատճառները բացատրելու համար։