Քորթնի Քարդաշյանը մեկնաբանել է հղիության մասին լուրերը

Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը վաղուց էին պլանավորում երեխա ունենալ։ Նրանք այս հարցով զբաղվել են պաշտոնական հարսանիքից շատ առաջ։ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի կյանքի մասին պատմող ռեալիթի շոուի՝ The Kardashians-ի նոր եթերաշրջանում աստղը խոստովանել է, որ ստիպված են եղել դիմել արտամարմնային բեղմնավորման պրոցեդուրաին, և մինչ այժմ դա արդյունք չի տվել։ Ինքը՝ Քորթնին, անկեղծորեն խոսել է այս խնդրի մասին և նշել, որ իր յուրաքանչյուր լուսանկարի տակ երկրպագուների այն խոսքերից, որ կարող է հղի լինել, իսկապես ցավ է զգացել։ Բանն այն է, որ հորմոնալ թերապիան մեծապես ազդել է ոչ միայն էմոցիոնալ վիճակի, այլև ֆիզիկականի վրա։

Օրեր առաջ Քորթնի Քարդաշյանի սոցցանցերի հետևորդները կրկին եզրակացրել են, որ աստղը հղի է։ Եվ նա որոշել է պատասխանել բազմաթիվ մեկնաբանություններին: Քորթնին հերքել է հղիության մասին լուրերը հենց իր սոցիալական ցանցի գրառման տակ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 17-ին Թրևիս Բարքերն ամուսնության առաջարկ է արե Քորթնի Քարդաշյանին։ Blink-182-ի թմբկահարն իր սիրելիին օվկիանոսում ադամանդե մատանի է նվիրել՝ շրջապատված հազար կարմիր վարդերով։ Գարնանը նրանք հարսանիք կազմակերպեցին։