Սելենա Գոմեսն իր ֆիլմում անկեղծորեն խոսել է հոգեկան խնդիրների մասին

Սելենա Գոմեսը միշտ բաց է եղել իր հանդիսատեսի առաջ։ Երգչուհին հաճախ է պատմում իր հոգեկան խնդիրների և կյանքի դժվարությունների մասին, որոնց բախվել է կյանքի ընթացքում։ Եվ թվում է, որ հիմա մենք էլ ավելին կիմանանք նրա մասին, քանի որ նախորդ օրը թողարկվել է նրա «Սելենա Գոմես. Իմ մտքերը և ես» վավերագրական ֆիլմի թրեյլերը։

Երկու րոպե տեւողությամբ տեսանյութից պարզ է դառնում, որ Սելենան կխոսի այն մասին, թե ինչպես է այդքան վաղ տարիքում ժողովրդականությունը ազդել իր հոգեկան առողջության վրա։ Շատ որոշումներ, որոնք նա կայացրել է այն ժամանակ, այսօր նրան լիովին սխալ են թվում: Սելենան, չնայած առողջական խնդիրներին, մեկնել է հյուրախաղերի և շարունակել քրտնաջան աշխատել։ Թրեյլերում Գոմեսը լաց է լինում, երբ հիշում է անցյալը։

«Ես անձամբ գիտեմ, թե որքան սարսափելի կարող է լինել երիտասարդ տարիքում անհանգստության և դեպրեսիայի հետ գործ ունենալը: Եթե ​​ես ավելի վաղ ուշադրություն դարձնեի իմ հոգեկան խնդիրներին, ապա իմ կյանքն այլ կլիներ»,- անկեղծացել է Սելենա Գոմեսը: