Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից

Քանյե Ուեսթը հարցազրույց է տվել, ինչը նշանակում է, որ մեզ սպասվում են նոր բացահայտումներ։ Ռեփերը զրուցել է ABC-ի լրագրող Լինսի Դևիսի հետ։ Այսօր համացանցում մի թիզեր է հայտնվել, որում արտիստը ներողություն է խնդրում իր նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից։

«Նա իմ երեխաների մայրն է։ Եվ ես նրանից ներողություն եմ խնդրում իմ պատճառած վնասի համար»,- ասել է Քանյեն՝ ձեռքը դնելով կրծքին։ Եվ կարծես ռեփերն իսկապես զղջում է իր արածի համար։

Հիշեցնենք, որ Քանյեի հետ բաժանվելուց հետո Քիմը սիրավեպ է ունեցել Փիթ Դևիդսոնի հետ։ Սկզբում շատերը չէին հավատում նրանց հարաբերությունների լրջությանը, սակայն կասկածները փարատվեցին այն բանից հետո, երբ կինը սիրեցյալին ներկայացրել էր իր երեխաներին։ Ի դեպ, դա այնքան էլ դուր չէր եկել Ուեսթին։ Եվ ընդհանրապես, նա դեմ էր այդ միությանը։ Ռեփերը բամբասանքներ է տարածել, հրապարակավ ծաղրել կատակերգուին և նույնիսկ սպառնացել նրան։