Ինչպե՞ս է արձագանքել հղի Բեհաթի Պրինսլուն Ադամ Լևինի դավաճանություններին

Բեհաթի Պրինսլուն և Ադամ Լևինը անցյալ շաբաթ երկրպագուներին ենհայտնել էին, որ սպասում են իրենց երրորդ երեխային: Հենց երկրպագուները սկսցեին ուրախանալ զույգի համար, հանկարծ հայտնի դարձավ, որ Maroon 5-ի մենակատարը դավաճանում է կնոջը։ Հինգ աղջիկ պատմել են, որ արտիստն իրենց հետ սիրախաղ է արել սոցցանցերում։ Իսկ նախօրեին ինսայդերը պատմել է, թե ինչպես է մոդելն արձագանքել ամուսնու դավաճանությանը։

«Նա խոստովանել է, որ գործել է նրա թիկունքում և իրեն ոչ ադեկվատ պահել: Նա խոստովանել է, որ իրեն ապուշի պես է պահել։ Այնուամենայնիվ, նա դեռ շատ տխուր է»,- People-ին ասել է աղբյուրը՝ հավելելով, որ Բեհաթին «100 տոկոսով նվիրված է իր ընտանիքին»:

Ինչպես երևում է, մոդելն ուժ է գտել ներելու ամուսնուն։ Վերջերս պապարացիները Ադամին և կնոջը նկատել էին միասին՝ շատ բարձր տրամադրությամբ։ Աստղերը երեխաներին վերցնում էին դպրոցից։ Ամեն ինչ կարծես թե քիչ-քիչ կարգավորվում է։