Վտանգավոր կապեր. Ջուլիա Ֆոքսը՝ բալակլավա-տոպով և անսովոր կտրվածքով կիսաշրջազգեստով

Ժամանակն է խոստովանել, որ Ջուլիա Ֆոքսն իսկական ապստամբ է, ով չի վախենում ոճի փորձարկումներից։ Նա չի փորձում հետևել թրենդներին, այլ հագնում է այն, ինչ իրեն դուր է գալիս։ Եվ սա տալիս է իր արդյունքները։ Ընդամենը վեց ամսում նա կարողացավ մտնել նորաձևության ասպարեզ և դառնալ ամենաքննարկվող աստղերից մեկը։ Նրան խորթ են ոչ միայն կանոններին, այլև եղանակի տեսությանը։ Այդ իսկ պատճառով նա նույնիսկ աշնանը նախընտրում է բաց զգեստներ։

Ջուլիան երեկ երեկոյան դուրս է եկել սև հագուստով, որը բաղկացած էր բալակլավա-տոպից և տարօրինակ կտրվածքով կիսաշրջազգեստից: Ոտքերին եղել են փոքրիկ կրունկներով կաշվե կոշիկներ, իսկ ձեռքին՝ կլոր բռնակով պայուսակ։ Ընդգծված աչքերը լրացրել են Ջուլիայի էքսցենտրիկ կերպարը։