Մահացել է «Տարզան» ֆիլմի դերասանուհի Սառա Շեյնը

94 տարեկանում մահացել է «Տարզան» ֆիլմի դերասանուհի Սառա Շեյնը, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Շեյնը մահացել է հուլիսի 31-ին Ավստրալիայում, սակայն նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն այսօր։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Էլեյն Սթերլինգը (իսկական անունը՝ Շեյն) ծնվել է Միսսուրի նահանգի Սենթ Լյուիս քաղաքում, 1928 թվականին։ Երիտասարդ տարիներին աշխատել է որպես մոդել, որից հետո որոշել է նկարահանվել ֆիլմերում։ Էկրանային դեբյուտը տեղի է ունեցել 1948 թվականին՝ նկարահանվելով «Զատկի շքերթ» (Easter Parade) ֆիլմում։ Նրա մասնակցությամբ նախագծերից են «Տարզանի մեծ արկածները» (1959, Tarzan’s Greatest Adventure), «Թագավորը և չորս թագուհիները» (The King and Four Queens), «Ալֆրեդ Հիչքոքը ներկայացնում է» (Alfred Hitchcock Presents), «Փերի Մեյսոնը» (Perry Mason), «Հրաշալի մոլուցքը» (Magnificent Obsession) և այլն։