Էդգար Իգիթյանը հրապարակել է որդու մկրտությունից լուսանկար

Դերասան Էդգար Իգիթյանը հրապարակել է որդու հետ լուսանկար՝ հայտնելով, որ մկրտել է որդուն: 

«Մկրտվում ենք ոչ թե նրա համար, որ կյանքում միայն հաջողություններ ունենանք, ազատվենք տհաճություններից, որ չհիվանդանանք, այլ նրա համար, որ ունենանք Աստծով հավիտենական կյանք: Մկրտությամբ մեր առջև բացվում է փրկության ուղին: Թող Աստծո սերն ու շնորհը միշտ առաջնորդեն քեզ տղես»,- գրել է Էդգար Իգիթյանը: