Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է հանրահայտ Dolce & Gabbana նորաձևության տան գարուն/ամառ-2023 նոր հավաքածուի ցուցադրությանը՝ ներկայանալով որպես մոդել:
Ինչպես գրում է Daily Mail-ը, միջոցառումը տեղի է ունեցել Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում:
42-ամյա աստղային շիկահերը համագործակցել է Dolce & Gabbana-ի հետ՝ օգնելով ստեղծել նոր հավաքածուն: Քարդաշյանը պոդիում է բարձրացել սև, կիպ, երկարափեշ զգեստով, որն ամբողջովին զարդարված է եղել քարերով: Նշվում է, որ աստղը պոդիում է բարձրացել ամենավերջում՝ Դոմենիկո Դոլչեի և Ստոֆանո Գաբանայի հետ:






