Հայ դիզայներների հավաքածուները հայտնվել են նորաձևության հեղինակավոր Harper’s Bazaar ամսագրի էջերին։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:
Հավաքածուների հեղինակներն են Վահան Խաչատրյանը, Ֆաինա Հարությունյանը, Արևիկ Սիմոնյանը, ինչպես նաև ArigaTo, RŪZANE, Loom Weaving, SONČESS, Nelly Serobyan բրենդերի դիզայներները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ դիզայներների աշխատանքներն առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել են Միլանի նորաձևության շաբաթում։