«Բարև Իտալիա, ես ծնվել եմ»․ Իննա Խոջամիրյանը նշում է ծննդյան տարեդարձը (լուսանկարներ, տեսանյութ)

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այսօր տոնում է իր ծննդյան տարեդարձը։

Իննան սոցցանցերի իր էջերում հրապարակեկ է տեսանյութ՝ հայտնելով, որ այժմ գտնվում է Իտալիայում։

«Մնացել եմ ուժեղ անձրևի տակ։ Ոտքից գլուխ «ջուր» եմ: Տաք հագուստ չունեմ. Ունեմ մոմ, կրակայրիչ, ճամպրուկ, վարդ, ու երազանքներ: Ու ես վերջապես այնտեղ եմ, որտեղ ամբողջ գիտակից կյանքումս երազել եմ լինել:
Բարև Իտալիա, ես ծնվել եմ»,- գրել է դերասանուհին։

Նշենք, որ այս շրջանում Իննան նկարահանվում է «Ագապի» հեռուսատասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն: